«Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները, հատկապես՝ Ռուսաստանը և Չինաստանը, ԱՄՆ-ին թույլ չեն տա այսուհետ էլ չարաշահել իր դիրքը Խորհրդում և կընդունեն հաստատուն դիրքորոշում, որը կդատապարտի ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ»,- իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ զրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:               
 

Ինձ նման եղեք

Ինձ նման եղեք
02.03.2026 | 21:59
Մարտի 3
Մտածեք Իմ մասին: Հաճախ նայեք Ինձ և առանց իմանալու Ինձ կնմանվեք: Այս փոփոխությունը դուք իրապես չեք նկատի, որովհետև որքան ավելի մոտենաք Ինձ, այնքան ավելի կզգաք Ինձ նման չլինելը: Նշանակում է` ճիշտն այն է, որ այս մասին դուք բնավ չմտածեք:
Գիտակցումը` ձեր ձախողված լինելու, արդեն իսկ հաստատուն նշան է, որ դուք քայլ առ քայլ Ինձ եք մոտենում:
Եթե դուք կամենում ու օգնում եք այլոց, որպեսզի Ինձ մոտենան, ապա վստահ եղեք, որ աղոթք դարձած ձեր այդ ցանկությանը պատասխան կտրվի:
Իմացեք` այդ մաքառումն է, որ ցավ է պատճառում: Անգործության ժամանակ մարդը հոգեկան, ֆիզիկական կամ մտավոր ձախողումներ կամ անհանգստություններ չի ապրում, բայց ահա գործելիս, երբ ճիգեր է թափում, ոչ թե ուժի գիտակցումն է ունենում, այլ տկարության, հատկապես սկզբնական շրջանում: Այս էլ ստույգ նշան է կյանքի և հոգևոր աճի:
Հիշեք` Իմ զորությունը իր կատարելությանն է հասնում տկարության մեջ:
Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ